|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արմաշ գյուղում երեկ տեղի ունեցած վթարին։
«ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն չի ունեցել տվյալ ավտովթարին, առաջին հայացքից այդ պնդումները բավական կասկածելի են։
Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով, այն էլ՝ պարեկային ծառայության ոչ պատշաճ կազմակերպված աշխատանքի պատճառով։
Ավելին՝ չի բացառվում, որ դեպքը ուղեկցվել է ոստիկանության ծառայողի մարմնական վնասվածքով։
Հ.Գ. Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները, ըստ էության, տգետ են և ի վիճակի չեն Հայաստանի ճանապարհներին ապահովել իրենց իսկ անվտանգությունը»։
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արմաշ գյուղում տեղի ունեցած վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը, սակայն Փաշինյանի խոսնակը և ՆԳՆ-ն հերքել են։