Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հրապարակը» գրում է․ Պետական պաշտոնյաների քմահաճությունները ծանր են նստում հարկատուներիս վրա։ Տեղեկացանք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում, եւ դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլեւ պետք է հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում ստանա՝ ողջ ընթացքի համար, միջին աշխատավարձի չափով։ Խոսքը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի նախկին պետ Գեւորգ Վարոսյանի մասին է, որին Գրիգորյանն ազատել է պաշտոնից՝ բաժնի վերաձեւավորման պատրվակով: Իրականում իրենց դեմ դուրս եկած տասնյակ ենթակաների հենց այս մեթոդով են ազատել աշխատանքից` բաժիններին ենթաբաժին են կցել, անունը դրել վերաձեւավորում։ Վարոսյանի հայցի վերաբերյալ որոշումը, ի դեպ, նախադեպային է լինելու մյուս աշխատակիցների համար նույնպես։