|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն Ամերկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Թրամփը նշել է, որ այս քայլն անհրաժեշտ է օտարերկրյա ահաբեկիչներից և անվտանգային այլ սպառնալիքներից պաշտպանվելու համար։
Այդ երկրներն են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։
Մասամբ կարգելվի նաև 7 այլ երկրների քաղաքացիների մուտքը: Այդ երկրներն են Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սիերա Լեոնեն, Տոգոն, Թուրքմենստանը և Վենեսուելան:
Թրամփը նշել է, որ ցուցակը կարող է վերանայվել, և նոր երկրներ կարող են ավելացվել։
Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 9-ին: Մինչև այդ օրը տրված մուտքի թույտվությունները չեն չեղարկվի: