կարևոր
2887 դիտում, 1 օր առաջ - 2025-06-05 12:36
Քաղաքական

Զավեշտ․ հող զավթած ՀՀԿ-ական «նախկին թալանչին», այժմ՝ Լոռի Բերդ համայնքի ՔՊ-ական ղեկավար

Զավեշտ․ հող զավթած ՀՀԿ-ական «նախկին թալանչին», այժմ՝ Լոռի Բերդ համայնքի ՔՊ-ական ղեկավար

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ավետեց, որ պետությանն է վերադարձվել 1,93 հա հողամաս Կողես բնակավայրում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Պարզվում է, որ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Արայիկ Ներսիսյանը այդ հողը դրել է աճուրդի և ինքն էլ ձեռք է բերել աճուրդից։

Քրեական գործ է հարուցվել, «նախկին թալանչին» ընդունել է մեղքը և հողը վերադարձրել է պետությանը։

Իսկ որտե՞ղ է հիմա Արայիկ Ներսիսյանը։

Նույն տեղում, բայց արդեն որպես ՔՊ-ական 2021թ․-ից զբաղեցնում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը։

Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին, այս գրածս ճի՞շտ է, թե՞ չէ»։