կարևոր
1423 դիտում, 4 օր առաջ - 2025-06-04 17:54
Հասարակություն

«Չբարձրաձայնեմ՝ երբ կմտնենք»․ Աբազյանը՝ Արցախում որոնողական աշխատանքների մասին

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում հանդիպումը որակեց դրական՝ հաստատելով տեղեկատվությունը, որ հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Հարցին՝ ադրբեջանական տարածքում որոնողական աշխատանքները ե՞րբ կսկսվեն, Արմեն Աբազյանը պատասխանեց․ «Ես չբարձրաձայնեմ՝ երբ կմտնենք, բայց նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։