|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակը» գրում է․ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերեւից է հրահանգված եղել: Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները եւ նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց։