Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հրապարակվել է ռուսական հուշագիրը, որն այսօր Ստամբուլում ՌԴ-ն փոխանցվել է ուկրաինական պատվիրակությանը:
«Հիմնական կետերը.
Հրադադարի երկու տարբերակ է առաջարկվել։ Առաջինը ենթադրում է Ուկրաինայի ԶՈւ-ի դուրս բերումը օկուպացված ռուսական տարածքներից ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում։ Երկրորդը (փաթեթային առաջարկը) պարունակում է կետեր զորքերի վերատեղակայման արգելքի, մոբիլիզացիայի դադարեցման և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման, զորացրման մեկնարկի և երրորդ երկրների ռազմական ներկայության բացառման վերաբերյալ:
Փաստաթղթում ամրագրված է Ուկրաինայի չեզոքությունը, ռազմական միություններին չանդամակցելը։
Ուկրաինայում այլ պետությունների ռազմական գործունեության արգելք:
Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը, Ուկրաինայի զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանումը:
Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում:
Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու միջազգային իրավական ճանաչում։
Հայցերի փոխադարձ մերժում՝ կապված մարտական գործողությունների վնասների հետ:
Ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների ապահովում, ուկրիանական ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումների վերացում, նացիզմի հերոսականացման արգելում»: