Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները:
Հայտարարության մեջ նշվում է՝
Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ, այլև միտումնավոր և մտածված քաղաքականություն, որի թիրախն են.
Արցախը կորցրած, պատերազմը տանուլ տված, հազարավոր կյանքեր զոհած, մեր ինքնիշխան երկրի տարածքները ոսոխին նվիրող, իր իսկ նախընտրական ծրագրերը և պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած, մեր ինքնության հիմքերը և պետական ինստիտուտները թիրախավորած, երկիրը աննախադեպ ճգնաժամի հասցրած, բանսարկու և ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին և ուղղված է մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից ու գոյութենաբանական մարտահրավերներից մեզ բոլորիս շեղելուն, հասարակությունը հերթական անգամ պառակտելու ստոր քաղաքականությամբ իրենց երերացող աթոռը պահպանելուն:
Ատելության, չարության և նախանձի հիմքով իշխանության եկած ու հասարակության տարբեր շերտերին տարիներ շարունակ իրար դեմ լարելուն լծված և հոգևարքի մեջ գտնվող իշխանության խոսույթն ու գործողությունները սպառնալիք են ոչ միայն մեր հոգևոր դասի և Եկեղեցու համար, այլև ողջ հայության համար, որովհետև Եկեղեցին հենց ժողովուրդն է, և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ Ազգընտիր Հայրապետի գլխավորությամբ:
Մեր ժողովրդի գիտակից և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեպաշտ բոլոր զավակների հետ միասին մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը: