Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
2013 թ-ից Բաքվի նավահանգիստը գործընկերային հարաբերություններ է պահպանում ղազախական Ակտաուի եւ թուրքական Սամսունի հետ` ձգտելով օպտիմալացնել փոխադրումները միջին միջանցքով։ 2022 թ-ի կեսերին գործընկերային համաձայնագիր է կնքվել թուրքական Albayrak Group ընկերության հետ` բարելավելու նավահանգիստների կառավարումը եւ բարելավելու մեծածավալ բեռների մշակման արդյունավետությունը` լավագույն փորձի փոխանակման միջոցով։
Բաքվում անցկացված COP29 միջազգային համաժողովի կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում տարածաշրջանային փոխգործակցության բարելավման եւ առեւտրի արդյունավետության բարձրացման նպատակով «Բաքվի նավահանգիստ», «Ղազախական երկաթուղիներ» եւ «Ազտ առեւտրի նավահնգստի կառուցման եւ շահագործման Սիանական ընկերություն» ընկերությունները ստորագրել են եռակողմ համաձայնագիր, որը ենթադրում է Բաքվի նավահանգստում 40 հեկտար տարածքով միջմոդալ բեռնային տերմինալի կառուցում, ինչը թույլ կտա բարձրացնել բեռնատարողությունը, կրճատել տրանսպորտային ծախսերը եւ տարանցման ժամանակը` օպտիմալացնելով բեռնման եւ բեռնաթափման գործընթացները: Համագործակցությունը հիմնված է Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության լոգիստիկ հատվածների առավելությունների միավորման վրա: Կասպից ծովի նավահանգստի ժամանակակից ենթակառուցվածքը «մուտքի կետ» է ապահովում տարանցիկ բեռների համար, իսկ «ղազախական երկաթուղիները» նպաստում են բեռների տեղափոխմանը։ ՉԺՀ-Եվրոպա երթուղով կոնտեյներային գնացքների կազմակերպման գործում Սիանի ազատ առեւտրի նավահանգստի փորձը թույլ կտա բարձրացնել մատակարարման շղթայի արդյունավետությունը:
2022 թ-ին Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը երկրի գլխավոր նավահանգստում բեռների կառավարման ստանդարտացված ընթացակարգեր է մտցրել։ Այս «ընթացակարգային կանոնները» սահմանում են տարանցիկ բեռների մշակման հստակ ցուցումներ` ապահովելով Միջին միջանցքով ծովային բեռնափոխդրումների հետեւողականությունն ու կանխատեսելիությունը: Երկրի իշխանություններն աշխատում են սահմանի հատման այլ կետերում նմանատիպ նորմատիվային ակտերի ներդրման ուղղությամբ` Ադրբեջանում տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտի ներդաշնակեցման եւ թվայնացման համար: Միջանկյալ նպատակն է մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը գործարկել «թվային մաքսային արժեք» համակարգը, որը նպաստում է մաքսային գնահատման թափանցիկությանը եւ համարժեքությանը եւ շարունակել լոգիստիկայի ոլորտում կանոնների ստանդարտացման գործընթացը:
2022 թ-ի փետրվարից հետո Միջին միջանցքի բեռնափոխադրումների աճը բացահայտեց լոգիստիկ խցանումներ եւ թողունակության սահմանափակումներ, որոնք պահանջում են անհապաղ լուծում: Խոսքն առաջին հերթին «Տրանսկասպյան» հատվածի մասին է, որն իրենից «թույլ օղակ» է ներկայացնում, քանի որ գնացքների, նավերի եւ բեռնատարների միջեւ բեռների ծանրաբեռնվածությունը հանգեցնում է լոգիստիկ դադարների եւ ուշացումների։
Հաճախ անտեսված, բայց կարեւոր խնդիր, որին բախվում է Բաքվի նավահանգիստը, պետք է համարել Կասպից ծովում ջրի մակարդակի շարունակական անկումը, որը պայմանավորված է տարածաշրջանում ջերմաստիճանի բարձրացմամբ, գետերի ներհոսքի նվազմամբ եւ գոլորշիացման արագության աճով: Որոշ կանխատեսումների համաձայն` դարավերջին Կասպից ծովի մակարդակը կիջնի 9-18 մետրով, ինչը հաճախ կապված է կլիմայի փոփոխության հետ։ Կասպից ծովի մակադակի նվազումը լուրջ սպառնալիք է ափամերձ ձեռնարկությունների եւ ենթակառուցվածքների, այդ թվում` նավահանգիստների համար։
Կլիմայի փոփոխությունից բացի, Կասպից ծովում ջրի մակարդակի անկմանը նպաստող կարեւոր գործոն է նրա վտակներից՝ հիմնականում Վոլգայից, ջրի հոսքի նվազումը. խորհրդային տարիներին հիդրավլիկ կառույցների ցանցի կառուցումից բացի, «աշխարհաքաղաքական լարվածությունն ու պատժմիջոցները ստիպել են Ռուսաստանին ավելի ակտիվորեն օգտագործել Վոլգայի ջրային պաշարները գյուղատնտեսության մեջ, ինչը վատթարացրել է իրավիճակը»։ Հատկանշական է՝ Վոլգայի ջուրն օգտագործվում է Ռուսաստանի մայրաքաղաքն ապահովելու համար, եւ այն այլեւս չի պատկանում Վոլգայի շրջանի բնակիչներին։ Վոլգան Կասպից ծովի ջրի ամենամեծ աղբյուրն է, եւ դրա հոսքի ծավալի վրա ազդում են ինչպես նրա ավազանում տեղումների բնական տատանումները, այնպես էլ մարդու ինտենսիվ օգտագործումը: Կասպից ծովում ջրի մակարդակի իջեցումն ազդում է բեռնափոխադրումների վրա, ասում է «ադրբեջանական Կասպից ծովային շոգենավ» ՓԲԸ վարչության փոխնախագահ Տարիել Միրզոեւը. «ջրի խորության նվազման պատճառով Ղազախստանի Կուրիկ նավահանգստում նվազել է Ro-Pax տեսակի լաստանավերի թողունակությունը Բաքվի նավահանգստի եւ այդ նավահանգստի միջեւ ընկած երթուղում»:Երկաթուղային ցիստեռնների փոխադրումը կրճատվել է 22%-ով, իսկ վագոնների փոխադրումը` 10%-ով, ընդ որում` նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Թուրքմենբաշի նավահանգստում։ Այս ուղղությամբ երկաթւփղային ցիստեռնների փոխադրումը կրճատվել է 37% – ով, իսկ վագոնների փոխադրումը` 19% - ով։ Այնպես որ, ամենեւին չի բացառվում, որ հանգամանքների որոշակի համադրության դեպքում Մոսկվայի նկատմամբ Բաքվի պահանջների ցանկը կհամալրվի նաեւ «ջրային հարցի» վերաբերյալ հավակնություններով։
Բաքվի նավահանգիստը տրանսեվրասիական առեւտրային էկոհամակարգի առանցքային հանգույցն է, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին ազդել տարածաշրջանային տարանցիկ հոսքերի վրա: Կասպից ծովի արեւմտյան նավաանգստով տրանսպորտային հաղորդակցութայն բարելավումը բերում է տնտեսական օգուտ եւ ունի զգալի աշխարհաքաղաքական կշիռ` ապահովելով Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային ավելի մեծ ճկունություն առեւտրում եւ նվազագույնի հասցնելով կախվածությունը ռուսական ենթակառուցվածքներից, նշում են նաեւ չինացի հեղինակները` դժգոհելով «Հյուսիսային միջանցքի» հուսալիության զգալի անկումից 2022 թ-ի փետրվարին ուկրաինական ճգնաժամի զինված փուլի մեկնրկից հետո, ինչից օգտվել են ինչպես արեւմտյան, այնպես էլ երկրները «Միջին միջանցքի» երթուղով․ բեռնարկղային բեռնափոխադրումների ծավալն աճել է 175,61%-ով եւ կազմել 56500 TEU: Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն` մինչեւ 2030 թվականը «Միջին միջանցքով» բեռնաշրջանառությունը կարող է կազմել 10-11 մլն տոննա:
2022 թ-ի նոյեմբերին Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Ղազախստանը ստորագրել են համապատասխան շրջանակային համաձայնագիր 2022-2027-ակնների համար միջանցքի զարգացման եւ դրա զարգացմանը խոչընդոտող խոչընդոտների վերացման վերաբերյալ, սիկ 2023 թ-ի հոկտեմբերին Ղազախստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը համատեղ ստեղծել են Middle Corridor Multimodal Ltd ընկերությունը` լոգիստիկ համալիր ծառայություններ մատուցելու համար։ 2024 թ-ի հունիսին գործարկվեց Տրանսկասպյան տրանսպորտային համակարգման հարթակը, որն էլ ավելի ամրապնդեց համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների եւ Եվրամիության միջեւ: 2024 թ-ի հուլիսին եւ սեպտեմբերին Չինաստանը փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց Ադրբեջանի եւ Վրաստանի հետ «Չինաստան-Եվրոպա» երկաթուղային էքսպրեսի համար «Միջին միջանցքի» զարգացման վերաբերյալ, որից անմիջապես հետո Չինաստանը միացավ Middle Corridor Multimodal Ltd. - ին:
2024 թ-ի նոյեմբերին Չինաստանն ու Թուրքիան անցկացրել են «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնության եւ «Միջին միջանցքի» զարգացման համակցման աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը, որը կոչված է նոր թափ հաղորդել տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի