|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին:
Գեներալ Լևոն Մնացականյանը` որպես այդ ժամանակվա ՊԲ հրամանատար, հաստատելով իր մասնակցությունն այդ գործողություններին, հակադարձել է դատարան «բերման ենթարկված» այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախավորելու մեջ:
Մնացականյանը վերլուծել է այդ «վկայությունների» ռազմական ասպեկտը, ցույց տալով, որ այդ «ցուցմունքները» մասնագիտական տեսանկյունից հիմնավոր չեն և դրանք չեն կարող փաստական հիմք դառնալ:
Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռազմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ»: