|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է․ Երեւանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց «մշակութային» հատկացումն է արել, այս անգամ՝ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին: Կարգադրության մեջ նշված է. ««Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ»: Այս գրատունը քաղաքապետարանինը չէ, ոչ էլ պետական է։ Անհասկանալի է, թե ինչու է Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեից մասնավոր ընկերություններին հսկայական գումարներ տալիս: Եվ սա ո՛չ առաջին, թերեւս՝ ո՛չ էլ վերջին շռայլ հատկացումն է մշակութային օջախներին: Ամիսներ առաջ էլ հայ հանրությունը փնտրեց, բայց չգտավ, թե ով է Սերոժիկի կերպարը մարմնավորած անձը կամ «Սերոժիկ» ֆիլմի պրոդյուսերը, որին քաղաքապետը 10 մլն դրամ էր հատկացրել։