|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 6-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համալրումը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահավանական թեկնածուն Արման Թովմասյանն է, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պատրաստվում է կրկին առաջադրվել։ Սակայն դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են՝ տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ժողովին, եւ խնդիրը ոչ թե օրակարգի հետ է կապված, այլ՝ դատական իշխանության նկատմամբ գործադիրի վերաբերմունքի։
Փորձում են միասնական բոյկոտ անել, բայց չեն կարծում, թե կստացվի, քանի որ Հայաստանում 310 դատավոր կա։ Իշխանությունը ցանկության դեպքում կապահովի քվորում: Թեեւ մի քանի անգամ ընդհանուր ժողովները չեն կայացել` քվորումի բացակայության պատճառով»։