|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ․ հունիսի 4-ից ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու է 24 թ․ բյուջեի կատարողականը, որին 2 շաբաթ ժամկետ է հատկացված։
Նրանց հանձնարարվել է ոչ այնքան Փաշինյանի կառավարության արած-չարածը ներկայացնել, որքան նախկինի հետ համեմատել եւ քննարկումը վերածել նախկինների դեմ հերթական արշավի։
Բացի այդ՝ ՔՊ-ում ոմանք, ատամները սրած, սպասում են, որ իրար վրա «բոչկա գլորեն»։
Հունիսը ՔՊ-ականների համար ծանր ամիս է լինելու, կատարողականին հաջորդող շաբաթն էլ նստաշրջանի վերջին հերթական նիստերն են, որի ավարտից հետո ՔՊ-ում 1-2 արտահերթով օրակարգում մնացած նախագծերը կընդունեն եւ կգնան արձակուրդ: Թեեւ բոլորն անհանգիստ են, որովհետեւ առջեւում սեպտեմբերյան համագումարն է եւ ՔՊ վարչության ինտրիգային ընտրությունները։ Այնպես որ, ամառն իսկապես թեժ է լինելու ՔՊ-ում»։