|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում Զեյնալյանի թեկնածությունն ընդունվել է սառն ընդունելությամբ։ Դատարանի մի շարք անդամներ նախընտրում էին տեսնել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
Սակայն Փաշինյանը որոշել է Վարդանյանին պահել խորհրդարանում, իսկ ՍԴ ուղարկել Զեյնալյանին։ Արդյունքում՝ ՍԴ դատավորները, անկախ իրենց նախընտրություններից, ստիպված են լինելու համագործակցել Զեյնալյանի հետ»։