կարևոր
1219 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-28 22:42
Առանց Կատեգորիա

Այն ազգը, որն ունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛ կարող հանձնվել, չի՛ հանձնվելու․ Իշխան Սաղաթելյան

Այն ազգը, որն ունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛ կարող հանձնվել, չի՛ հանձնվելու․ Իշխան Սաղաթելյան

«Մայիսի 28-ը պարզապես ինչ-որ մի ճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, մեր մահվան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնության, պայքարով սեփական ապագան որոշելու  խորհրդանիշն է։ Մայիս 28-ը ապացույց է, որ պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, կա նպատակ, և կա ազգանվեր  առաջնորդություն։

Այսօր մենք կրկին ճակատագրական շրջադարձի առջև ենք։ 1918թ․ մայիսը սովորեցրեց մեզ, որ ճակատագիրը կերտում են նրանք, ովքեր չեն ենթարկվում վախին, թուլությանը, թշնամու հրահանգներին։ Սարդարապատի հերոսամարտը ծնվեց ոչ միայն հրամանատարների որոշումով, այլև ժողովրդական ընդվզումով՝ հանուն ազգի փրկության։

Այո՛, մենք այսօր պարտություն ենք կրել։ Այո՛,  ցավը և կորուստը շատ մեծ է։ Բայց այն ազգը, որն ունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛ կարող հանձնվել, չի՛ հանձնվելու»,- այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
 

Մանրամասն՝ տեսանյութում