Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մեր պետականությունը մեծագույն սպառնալիքի առաջ է կանգնած և պետականության գոյության մարտահրավերին ենք դիմագրավում»,-Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 107-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցւոմ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորը նկատեց, որ 600 ամյա պետականության բացակայությունից և ցեղասպանությունից հետո հայությունն իր մեջ ուժ և սեփական իղձի հետևից զոհաբերությամբ գնալու կամք գտավ և հռչակեց Առաջին Հանրապետությունը։
«Մայիսի 28-ը տոն լինելուց բացի փիլիսոփայություն է, գոյության կերպ է և այն արժևորվում է ճիշտ այս օրերին. երբ անվտանգային բացառիկ մարտահրավերներ ունենք»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Փաշինյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանը երբեք այսքան ինքնիշխան չի եղե, արձագանքեց. «Սա զավեշատալի, տրադիկոմեդիկ արտահայտությունն է այս օրերին ավելի քան անկախ համարել Հայաստանը և այն ասում է մի քաղաքական ուժի առաջնորդ, որի հետագծում 5 հազար մեր զավակների արյունն է, Արցախի ցեղասպանությունը, անտերությունը։ Այս ամենի ֆոնին ունենալ քաջություն՝հայտարարելու, թե այսօր ավելի քան անկախ ենք․․․ Կարծես, թե իր և իր անմիջական թիմի լիարժեք երջանկության համար պակասում էր Արցախի ցեղասպանությունը։ Սա քաղաքական ցինիզմ է»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։