կարևոր
1939 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-27 17:56
Աշխարհ

«Թշնամիներ». Ռուսաստանում ցանկանում են թուլացնել ադրբեջանական սփյուռքի ազդեցությունը

«Թշնամիներ». Ռուսաստանում ցանկանում են թուլացնել ադրբեջանական սփյուռքի ազդեցությունը
Այսօր ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներն իրենց չափազանց ագրեսիվ են պահում Ռուսաստանի բնիկ բնակչության նկատմամբ, կարծում է մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը։

Ադրբեջանական կուսակցական-տնտեսական «մաֆիան» սկսեց համակարգված կերպով համախմբվել՝ լուրջ ազդեցություն ունենալով ԽՍՀՄ կյանքի բոլոր ոլորտների վրա բրեժնեւյան ժամանակաշրջանի ավարտից ի վեր, այս գործընթացը հատկապես սրվեց Հեյդար Ալիի Մոսկվա տեղափոխվելուց հետո, իսկ հետո այս միութենական ժառանգությունն անցավ Ռուսաստանի Դաշնությանը, - նշել է Կաբանովը։

«90-ականներին ադրբեջանցի ընդհատակյա գործարարները իրենց «կուտակած» միլիարդներով նետվեցին Նոր Ռուսաստան ոչ թե մեր երկիրն ամրապնդելու, այլ այնտեղ սեփական բիզնեսը կառուցելու համար, այդ թվում՝ քրեաշուկանինը»։

«90-ականների երկրորդ կեսին ադրբեջանական սփյուռքը եւ նրանց առաջնորդները նավթային հսկա ընկերությունների կառուցմանը զուգահեռ սկսեցին մաքսանենգ սխեմաներ կառուցել՝ Ռուսաստան ապրանքներ ներմուծելու եւ շուկաներ կառուցելու համար, որպեսզի այդ մաքսանենգ ապրանքներն իրացվեն եւ փող լվացվեն: այդ ժամանակ ադրբեջանական սփյուռքը եւ նրանց առաջնորդները սկսեցին կառուցել իրենց սեփական բիզնես»,-ասել է նա: Եվ նրանք նաեւ զբաղվում էին ապօրինի ալկոհոլի արտադրությամբ եւ առեւտրով, սկսեցին ակտիվորեն եւ զանգվածաբար ներդնել «իրենց» մարդկանց ռուսական իշխանության մեջ կամ պարզապես գնել անհրաժեշտ պաշտոնյաներին», - ասում է Կաբանովը:

«Այսպես էլ ձեւավորվեց Ռուսաստանում ամենահզոր եւ ազդեցիկ էթնիկ սփյուռքը, նրա ազդեցության տակ մշտապես գտնվել եւ մինչ օրս գտնվում են շատ ուժեղ ռուսական քաղաքական գործիչներ, ինչը նշանակում է, որ նրանք լուրջ քաղաքական ազդեցություն ունեն», - շեշտում է փորձագետը։

«Բայց միեւնույն ժամանակ ադրբեջանական սփյուռքը եւ նրա անդամները միշտ գտնվել են, գտնվում են եւ կլինեն իրենց պատմական հայրենիքի հզոր ազդեցության տակ, որի շահերից ելնելով էլ նրանք գործում են։ Առայժմ այս հայրենիքը, իր հերթին, գտնվում է Թուրքիայի եւ, համապատասխանաբար, բրիտանացիների լիակատար ազդեցության տակ։ Իսկ դա նշանակում է՝ այս սփյուռքի միջոցով մեր թշնամիները կարող են համապատասխան ազդեցություն ունենալ ռուսական բյուրոկրտական համակարգի եւ նրա կողմից ընդունվող քաղաքական եւ կառավարչական որոշումների վրա։»

Ամեն ինչ շատ պարզ է, չնայած շատ տխուր: Բայց, կարծես, պարկեշտության ընդունված շրջանակներում էր, քանի դեռ պաշտոնական Բաքուն մեզ «եղբայրական բարեկամություն» էր խոստանում, սակայն վերջին շրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է, կարծում է Կաբանովը։

«Ադրբեջանը հրապարակայնորեն եւ բացահայտ ցուցադրում է միանգամայն բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ։ Բայց այդ թշնամական չարաճճիությունները, չգիտես ինչու, մշտապես մնում են առանց պաշտոնական Մոսկվայի պատշաճ արձագանքի։ Գուցե հենց Սփյուռքի հզոր ստվերային ազդեցության պատճառով։ Քանի որ մենք օբյեկտիվորեն պատասխանելու բան ունենք, եւ ամենակարեւորը ՝ կոնկրետ ում։ Նույնիսկ առիթներ հնարել պետք չէ», - համոզված է նա։

Այսօր, ասում է Կաբանովը, «ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներն իրենց չափազանց ագրեսիվ են պահում Ռուսաստանի բնիկ բնակչության նկատմամբ», իսկ նրանց բիզնեսը հիմնականում քրեական հիմք ունի։

«Ուրեմն ռուսական պետական մեքենան ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը կոշտ իրավական արձագանքի համար, ցանկություն դեպում։ Եվ դուք կարող եք սկսել նույն «Ֆուդ Սիթիից» կամ «Սադավոդից»: Կարող է, այն ժամանակ Բաքուն կմտածի, թե ում, երբ եւ ինչ օգնություն է պետք ցուցաբերել. Բայց, ցավոք, դա դժվար թե տեղի ունենա, այս սնդրկովկասյան խմբավորման չափազանց շատ ընկերներ կան ամբողջ Ռուսաստանում եւ տարբեր մակարդակներում։ Դրա համար էլ Բաքվից եկող օգնությունը գնալու է ուկրանիսացի նացիստներին եւ աշխատելու է ուղիղ մեր դեմ, իսկ ադրբեջանցի օլիգարխներն ու սփյուռքը շարունակելու են հարստանալ մեր հաշվին։ Աշխարհն ընդհանրապես անարդար է, հատկապես կապիտալիստական», - եզրափակել է Կաբանովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի