Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Հայաստանի վարչապետի հայտարարությունները փաստերի խեղաթյուրում են եւ ադրբեջանցիների անօտարելի իրավունքների բացահայտ անտեսում, որոնք ժամանակին կազմում էին Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը: Արևմտյան ադրբեջանական համայնքի մասին հիշատակումները չպետք է դիտարկել որպես տարածքային հավակնություններ։ Արևմտյան Ադրբեջանի հարցը մարդու իրավունքների թեմա է, որն ուղղված է Հայաստանի կողմից էթնիկ զտման ենթարկված ադրբեջանական ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին»,-սա Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի այսօրվա ելույթի արձագանքից մի հատված է։
Զարմանում եմ՝ ինչի են համեստություն անում, ասում գրեթե, սենց որ գնաց կպարզվի իրենք իրենցով միշտ ապրել են ողջ տարածաշրջանում, մենք էլ այլմոլորակայինների պես եկել, նեղն ենք գցել։ ՀՀ ԱԳՆ-ին կոչ եմ անում, սովորույթի համաձայն, զուտ անտարբեր լինել Ադրբեջանից եկող կեղծիքով ու զավթողական նպատակներով լի այս հայտարարության նկատմամբ՝ «խաղաղությունը» չխաթարելու համար…Հա, Ալիեւն էլ է այսօր իր զավթողական ծրագրերից խոսել, դա առհասարակ մի կարդացեք, տրամադրություններդ չընկնի»։