|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հրապարակը» գրում է․ Մինչ ՌԴ-ն 2023-ից ի վեր ջանում է Սյունիքում հյուպատոսություն հիմնել, իսկ ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով տորպեդահարում են դա, Ֆրանսիայի՝ ամիսներ առաջ հայտնած ցանկությունը մոտ օրերս կյանքի կկոչվի։ Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով, նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի։ Գրել էինք, որ հյուպատոս է նշանակվելու «Գորիսի ֆրանսախոսների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը: Փորձագիտական շրջանակներից արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ «Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսությունն ունենալու է խիստ ռազմական՝ հետախուզական նպատակ, որը ծառայելու է կոլեկտիվ Արեւմուտքին»։