Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մայիսի 29-ին, ժամը 15։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում սփյուռքահայ անվանի ցեղասպանագետ, հետազոտող և արխիվագետ Արա Քեթիբյանի հետ։
www.akunq.net-ի փոխանցմամբ՝ կենտրոնում հանդիպման շրջանակներում Արա Քեթիբեանը կներկայացնի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի թեմաներով տասնամյակներ շարունակ իր կատարած արժեքավոր ուսումնասիրությունները։
Հիշեցնենք, որ 13 մեծադիր և ստվարածավալ հատորներում Ա․ Քեթիբյանը զետեղել է ամերիկյան մամուլում հրատարակված հազարավոր նյութեր (“The New York Times”, “The Washington Post”, “The Boston Daily Globe”, “The Cristian Science Monitor”), որոնք պահպանվում են ԱՄՆ-ի արխիվներում:
Դրանք հիմնականում վերաբերում են Հայոց ցեղասպանության տարբեր շրջաններին՝ 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներ, 1909 թ․ Ադանայի ջարդեր, հայերի նկատմամբ կովկասյան թաթարների բռնությունների բազմաթիվ վկայություններ, բռնի կրոնափոխություն, հույների և ասորիների ցեղասպանություններ և այլն: 1894-1930 թթ․ ժամանակաշրջանն ընդգրկող նյութերի ծավալով և համակողմանիությամբ սա իր տեսակի մեջ եզակի աշխատանքն է: Այն կարևոր սկզբնաղբյուր և տեղեկատու է ցեղասպանագետների, պատմաբանների և այլ հետազոտողների համար:
Արա Քեթիբյանը հայագիտություն է ուսանել Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության վարժարանում, ապա Հռոմում փիլիսոփայություն է ուսումնասիրել «Pontificia Università Gregoriana» համալսարանում։ Որպես խմբագիր աշխատել է Բեյրութի «Արարատ» օրաթերթում, ապա դասավանդել հայոց լեզու և հայոց պատմություն՝ Կիպրոսի Մելքոնեան վարժարանում։
Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ՝ մայիսի 29-ը, ժամ՝ 15։00
Հասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ