|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 24-ին, ժամը 21։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի, ներկա պահին առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները` սահմանափակել երթևեկությունը: