|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրավաբան Վահե Գրիգորյանը գրում է․
«Վարչական դատարանն անվավեր ճանաչեց 2025 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:
Նախորդ տարի էլ Վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչվեց 2024 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:
Երկու գործերով դիմումները կազմվել էին Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում. դիմումները ներկայացվել էին «Մայր Հայաստան» խմբակցության անունից:
Եզրափակիչ դատական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո անձինք իրենց դիմումի հիման վրա կարող են ետ ստանալ իրենց կողմից վճարված և նախքան թանկացումը եղած սակագների տարբերությունը:
Իրավունքի գերակայությունը վերստին հաստատվեց»: