|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 22-ին զննության են ենթարկել քաղաքացի Ա.Ա.-ի կողմից եղբոր՝ դատապարտյալ Ի.Ա.-ի անվամբ բերված հանձնուքը։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հանձնուքում առկա սպորտային կոշիկների ներբանի և միջատակի արանքից ծառայողները հայտնաբերել են 12 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 52,28 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։
Քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։