կարևոր
1078 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-05-22 19:41
Հասարակություն

Բացառիկորեն կարևորում եմ այս գրքի հրատարակումը մանավանդ այս օրերին, երբ պետական մակարդակով ուրացվում է մեր անցյալը․ Լիլիթ Գալստյան

Մայիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Գրքի հեղինակը՝ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ և իրավաբան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթն է։ Նա գրքում ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելությունը։

Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակն անձամբ, թարգմանության և հրատարակման գործով զբաղված Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ներկայացուցիչները, Սողոմոն Թեհլերյանի հորեբոր որդու Սամվել Թեհլերյանի ծոռնուհին, Ջեմալ Փաշային գնդակահարող Արտաշես Գևորգյանի թոռը, ինչպես նաև մի շարք քաղաքական և հանրային գործիչներ։

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքը։