կարևոր
1825 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-05-22 17:50
Աշխարհ

Ռուբիոն զգուշացնում է. ԱՄՆ-ին կարող է խրվել Մերձավոր Արեւելքում

Ռուբիոն զգուշացնում է. ԱՄՆ-ին կարող է խրվել Մերձավոր Արեւելքում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեծ ելույթով է հանդես եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի լսումների ժամանակ, որում անդրադարձել է աշխարհի առանձին տարածաշրջաններում, այդ թվում նաեւ Մերձավոր Արեւելքում մեծ քաղաքականության խնդիրներին: Մասնավորապես, նա խոսել է նաեւ Սիրիայում տիրող իրավիճակի մասին։ Մենք ուշադրություն դարձրինք այդ ելույթին, քանի որ պետքարտուղարի խոսքերում տագնապ էր հնչում այդ երկրում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ։ Նրա խոսքով՝ «Սիրիայում ժամանակավոր վարչակազմը մի քանի շաբաթ, հնարավոր է՝ ոչ մի քանի ամիս հեռավորության վրա է գտնվում հնարավոր փլուզումից եւ էպիկական մասշտաբների լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմից, որի արդյունքում երկիրը փաստացի կփլուզվի»: Այդ պատճառով, րնա կարծիքով, ԱՄՆ-ը չի շտապում դեսպանատուն բացել Սիրիայում «զինված խմբավորումների կողմից հնարավոր սպառնալիքների պատճառով»։ «Եվ խոսքն այստեղ անցումային կառավարության մասին չէ», - հստակեցրել է Ռուբիոն։ - Մենք չենք հավատում, որ այն ձգտում է մեզ վնասել: Բայց Սիրիայում կան այլ տարրեր, որոնցից պաշտպանությունը պետք է ապահովվեր»։

Նրա գնահատմամբ՝ Սիրիայի անցումային կառավարության առջեւ կանգնած է երկու հիմնական սպառնալիք: Առաջինը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերածնունդն է ։ Եվ երկրորդը, ըստ Ռուբիոյի, «գալիս է Իրանից»։

Նշված իրադարձություններն արձանագրվում են Թրամփի՝ Մերձավոր Արեւելքի շրջագայության ընթացքում Սիրիայի դեմ պատժամիջոցները հանելու որոշման եւ Էր Ռիադում Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ նրա հանդիպման խորապատկերին: Բացի այդ, նոր Սիրիան այլ սուր խնդիրներ էլ ունի։ Ռուբիոն այնտեղ արձանագրում է «խորը ներքին անվստահության եւ բնակչության զանգվածային տեղաշարժի» փաստը, եւ իրավիճակը, նրա կարծիքով, գտնվում է «ներքին քաղական ուժերի միջեւ փխրուն հավասարակշռության գոտում»։ Ակտիվ գործում է, այնուամենայնիվ, ոչ թե իրանական գործոնը, այլ Իսրայելի եւ Թուրքիայի գործոնները։ Թել Ավիվը չի թաքցնում սիրիական տարածքում իր ներկայությունն ամրապնդելու իր մտադրությունը եւ այն արդարացնում է «փոքրամասնությունների պաշտպանության» պատրվակով, այսինքն՝ դրուզների։ Իսկ Թուրքիան վախենում է Սիրիայում քրդերից, որոնց նկատմամբ Ռուբիոն նշել է, որ «ԱՄՆ-ն աշխատում է, որպեսզի քրդերը դառնան Սիրիայի կառավարության եւ անվտանգության ուժերի ավելի լայն մաս»: Սակայն համատեքստից պարզ է՝ Սիրիայի քրդերին բավարար չէ միայն մասնակցությունը Սիրիայի կառավարությանընրանք իրենց համար հատուկ կարգավիճակի են հասնում, ինչպես Իրաքում։ Այսպես, մայիսի 19-ի գիշերը ինքնավար վարչակազմի զինված ջոկատները, որոնք ղեկավարվում են «սիրիական ժողովրդավարական ուժերի» կողմից, Հալեպի նահանգի Տիշրին ամբարտակի շրջանում բախվել են Սիրիայի բանակի զորքերի հետ։ Ավելի վաղ ՍԺՈՒ քննադատել էր Սիրիայի կառավարության սահմանադրական հռչակագիրը։ Նրանք հայտարարել են՝ այդ փաստաթուղթը «վերարտադրում է ավտորիտարիզմը նոր տեսքով»։

Չեզոք փորձագետների գնահատմամբ՝ սիրիական հենակետի բոլոր արտաքին եւ ներքին «խաղացողները» ձգտում են Դամասկոսին պարտադրել նոր քաղաքական իրողություններ՝ ի շահ իրենց: Որոշ ամերիկացի փորձագետներ կարծում են՝ Թրամփի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ կարող է «արգելակի» դեր խաղալ հնարավոր էսկալացիայի ճանապարհին, սակայն Ռուբիոն իր ելույթում ակնարկել է․ «ԱՄՆ-ը Գազայի իրադարձությունների եւ Սիրիայի ճգնաժամի պատճառով կարող է «խրվել» Մերձավոր Արեւելքում, ինչը կկանգնեցնի նրանց առաջխաղացումը դեպի Ասիա»: Եվ եւս մեկ առաջին նրբերանգ. Պետքարտուղարը խոսում է իրանական «սպառնալիքի» մասին, մինչդեռ Թրամփը մերժել է Դամասկոսի դեմ տնտեսական պատժամիջոցները պահպանելու Իսրայելի խնդրանքը: Ստացվում է՝ այս փուլում Թրամփն ու Ռուբիոն բարդ ու երկակի խաղ են վարում.մեկը համաձայնության է գալիս Իրանի եւ Սիրիայի հետ՝ ի հեճուկս Իսրայելի ճնշման, մյուսը՝ աջակցում է Իսրայելին եւ ձգտում է խուսափել Սիրիայում տարածաշրջանային առճակատումից։

Նշելով Սիրիայում ԴԱԻՇ-ի ակտիվացման փաստը՝ Ռուբիոն խուսափում է խոսել սիրիացի քրդերի մասին, որոնք նախկինում հանդես էին գալիս որպես ջիհադիստների դեմ պայքարում ԱՄՆ-ի առանցքային գործընկեր: Ի դեպ, ըստ երեւույթին պատահական չէ, որ Վաշինգտոնը նախկինի պես մոտ 900 ամերիկացի զինծառայող է պահում Սիրիայի հյուսիսային եւ արեւելյան շրջաններում, ինչն առաջացնում է եւ Սիրիայի նոր ղեկավարության, եւ Անկարայի մտավախությունները ազգային ապաինտեգրման ռիսկի եւ կենտրոնական պետության վերահսկողությունից դուրս ինքնավարություն պարտադրելու քրդերի փորձերի շուրջ: Ավելին, ըստ ամերիկյան The  Street Journal պարբերական՝ի «Վաշինգտոնը նախկինի պես անդրկուլիսյան միջնորդի դեր է կատարում քրդերի եւ սիրիական կառավարության միջեւ հայացքների մերձեցման համար»ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցերը

Այնպես որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում մնում է անորոշ, եւ տպավորություն է ստեղծվում, որ Թրամփը պայմաններ է պատրաստում տարածաշրջանում անվտանգության ապահովման բեռը մեկ ուրիշի հետ կիսելու համար: Կարող է լինել Ռուսաստանի հետ, որպեսզի հակամարտությունների կառավարման քաղաքականությունը փոխարինի արտաքին խոշոր գործընկերոջ հետ անցումային գործընթացների կառավարման քաղաքականությամբ։ Բայց առայժմ, ինչ էլ որ լինի, անվիճելի է այն, որ սկսում են ուրվագծել Մերձավոր Արեւելքում Ամերիկայի նոր դերի առանձնահատկությունները՝ անվտանգության ոլորտում հնարավոր պայմանական գործընկերության տարբերակներով։ Մենք խոշոր իրադարձությունների շեմին ենք։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի