|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբևէ չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական և բելառուսական, Լավրովն ընդգծեց՝ անկախացումից հետո տարիներ շարունակ Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում 7 շրջանների գրավման համար։
«Ռուսական զենքն օգտագործվել է 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման համար և այնտեղ ամրաշինական և ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձնել Ադրբեջանին»,- ասաց Լավրովը։