|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՔԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում նախաքննության շահերից ելնելով», - հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել էր 11 մարդ։ Նրանցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էր։