|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գյումրին ցույց տվեց, որ հնարավոր է ընտրություններով հարցը լուծել: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մարդիկ էն գլխից ասում էին, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հաղթել, Նիկոլ Փաշինյանը «Սասունցի Դավիթն է», տարօրինակ էր դա ինձ համար:
Գյումրիում դա եղավ և հնարավոր է, որ այս մոդելը լինի նաև ուրիշ տեղ: Հնարավոր է նույն մոդելն ունենալ համապետական ընտրությունների ժամանակ:
2018-ին իշխանության են եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու են խայտառակ անցյալով, ես կասկած չունեմ»,- հավելեց երկրորդ նախագահը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։