կարևոր
2407 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-05-19 11:55
Քաղաքական

Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը` նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու․ քաղաքագետ

Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը` նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մերձիշխանական շրջանակները դեռ երկու տարի առաջ ամեն ամիս հպարտ դեմքով հայտարարում էին, որ Ռուսաստանը կործանվել է, որ հաշված շաբաթներ - ամիսներ հետո Ռուսաստանը կտապալվի։ Որոշները հեռուն գնալով հայտարարում էին, թե Հայաստանը օր առաջ պիտի միանա Ուկրաինային, հակառուսական ճամբարին և այլն։ Բա Ռամշտայնի դաշինքով խելացնորվածնե՜րը…

Իսկ այսօր սկսել են մտահոգվել, թե բա եթե Ռուսաստանը Ուկրաինային զինադադար պարտադրի, սկսելու է մեզնով զբաղվել։

Ո՜նց, էլ չի՞ կործանվելու, էլ Պուտինին չե՞ք դատելու…

Տղաներ և աղջիկներ, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե մեր հետ չկատարվեր և այսքան ողբերգական չլիներ։

Ինչպես արդեն հասկացել եք, Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը` նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու։

Ի տարբերություն ձեզ, Նիկոլը ավելի խելացի գտնվեց` բոլորիդ դարձնելով հակառուսական պրոպագանդիստներ, այդ թվում իր պատգամավորներին, իր բոլոր թիմակիցներին, մնալով ռուսների հետ և ռուսների համար ամենացանկալի իշխանական դերակատարը։

Մի քիչ խելացի մարդիկ այս ամբողջ ժամանակ զգուշացնում էին, որ Ռուսաստանը չի պարտվելու համենայնդեպս այնպես, ինչպես ձեզ համոզում են, իսկ դուք նախընտրեցիք դառնալ արեւմտյան հիբրիդային պատերազմի գործիք։ Գործիքներին ո’չ ոք ու երբեք չի սիրում, այլ օգտագործում ըստ պատեհության»։