|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է, եթե երկու երկրների պատվիրակությունները որոշակի պայմանավորվածությունների հասնեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման հանդիպումը հնարավոր է երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունքում՝ այդ պատվիրակությունների որոշակի համաձայնությունների հասնելուց հետո։ Մենք դա հնարավոր ենք համարում։ Բայց հենց աշխատանքի արդյունքում և երկու կողմերի համաձայնությունների տեսքով որոշակի արդյունքների հասնելուց հետո», - ասաց նա։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման թեմայով բազմաթիվ հարցեր են ստացվել։
Պեսկովը նաև հավելել է, որ Մոսկվայի համար գլխավոր և հիմնարար հարցը մնում է այն, թե Կիևի ներկայացուցիչներից ով կստորագրի այն փաստաթղթերը, որոնց շուրջ պետք է համաձայնեցվեն պատվիրակությունները։
Մամուլի քարտուղարը, պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր ամսաթվի մասին հարցին, նշել է, որ առայժմ անհրաժեշտ է կատարել նախորդ օրը ձեռք բերված պայմանավորվածությունները։