|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ նրան կոչ է արել լավացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ Թրամփն աշ-Շարաային կոչ է արել ստորագրել Աբրահամի համաձայնագրերը արաբաիսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ նախագահը Սիրիայի ղեկավարին կոչ է արել բոլոր «օտարերկրյա ահաբեկիչներին» հեռացնել Սիրիայից, մասնավորապես նշելով, որ «պաղեստինցի ահաբեկիչները» պետք է արտաքսվեն։ Բացի այդ, Թրամփը Սիրիայի նոր ղեկավարությանը կոչ է արել օգնել թույլ չտալ «Իսլամական պետություն» խմբավորման վերածնունդը։
Սիրիայի կառավարությունն իր հերթին հայտարարություն է տարածել երկու ղեկավարների հանդիպումից հետո՝ նշելով, որ շեշտը դրվել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման, ահաբեկչության դեմ պայքարում սիրիա-ամերիկյան համագործակցության ուղիների որոնման և «Իսլամական պետության» և այլ դերակատարների ազդեցությունը չեզոքացնելու վրա։
Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին՝ երկրին առաջընթացի և բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով։