|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն մի քանի օր է հանրապետության տարբեր գյուղերում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:
Yerkir.am խմբագրություն են ահազանգում բազմաթիվ գյուղացիներ` նշելով , որ անուշադրության են մատնված էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների կողմից:
Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները «զբաղվածության» պատճառով դժվար էլ այցելեն տուժած համայնքեր:
Էկոնոմիկայի նախարարի մի տեղակալ Արման Խոջոյանը ակտիվորեն մասնակցում է շաբաթօրյակներին ու գործարար ընթրիքներին, իսկ մյուս տեղակալ Տաթևիկ Սարգսյանը երեկ ուսումնասիրել է թափառող շների վերահսկման ոլորտում Եվրոպական միության փորձը, նախօրդ օրն էլ ագրարային համալսարանում բույսերի պաշտպանության միջոցների անմիջական հարևանությամբ խմել է բույսերի պաշտպանների կենացը:
Ձայն ու ծպտուն չկա նաև ոլորտային ստորաբաժանման՝ Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանից: