|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը ծրագրում են մայիսի 15-ին այցելել Թուրքիա, որտեղ սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Անկախ նրանից, թե Թրամփը կորոշի մասնակցել թե ոչ, Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծրագրում են մեկնել Ստամբուլ՝ բանակցություններին», - ասվում է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Քելոգն ու Ուիթքոֆն ուղղակիորեն չեն մասնակցի բանակցություններին. նրանք մտադիր են միայն հետևել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շփումների ընթացքին։