|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու։ Նրան ուղեկցում է մայրը՝ Քրիս Ջենները։
Դատարանի դահլիճում տեսախցիկներն արգելված են, իսկ վկայությունն ուղիղ եթերով չի հեռարձակվելու։
Մինչ Քարդաշյանի ժամանումը նրա ոճաբանը, որը նույն հյուրանոցային հարկաբաժնում քնած է եղել հարձակման պահին, դատական լսումների ժամանակ ասել է, որ Քիմի բղավոցից արթնացել է ու հասկացել, որ նա ահաբեկված է։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում 2016 թվականին անցկացվող նորաձևության շաբաթվա ընթացքում դիմակավորված անձինք Քիմ Քարդաշյանի վրա զենք էին պահել և նրանից գողացել 10 միլիոն դոլարի թանկարժեք զարդեր, այդ թվում՝ այն ժամանակ Քարդաշյանի ամուսինը հանդիսացող ռոք երաժիշտ Քանյե Ուեսթի նվիրած մատանին՝ գրեթե 4 միլիոն դոլար արժողությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանն այսօր Փարիզի դատարանում հանդես կգա որպես վկա։