|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կրեմլը շարունակում է պատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, իսկ թե ով է ներկայացնելու Ռուսաստանը բանակցություններում կհայտարարվի, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ համարի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մինչդեռ ռուսական Gulagu.net կայքը, վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աղբյուրին, գրել է, որ Պուտինը Ստամբուլ չի մեկնի: Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Պատվիրակության կազմում կլինի նաև ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Ուշակովը։