Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Տնտեսական ճգնաժամի եզրին․․․
Առաջիկա օրերին շատ ավելի մանրամասն կանդրադառնամ Հայաստանի տնտեսական պատկերին, այս իշխանությունների խայտառակ ձախողումներին, որոնք Հաայստանը մղում են դեպի տնտեսական ճգնաժամ ու ավելի խորը պարտքային փոսը։ Այսօր ընդամենը մի քանի տվյալ ներկայացնեմ։
2025 թվականի առաջին եռամսյակում.
1. 29,5% - ով (397.8 մլրդ դրամ) քիչ հարկ է հավաքվել։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունները միացրել են հարկային մամլիչը։
2. Ֆիզիկական անձանց անունով զուտ տրանսֆերտները (դոլարային արտահայտությամբ) համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ նվազել են 1.94 անգամ։
3. Արդյունաբերական արտադրանքի ծավալը համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ նվազել է 18.5%-ով։ Արտահանումները նվազել են 61.8%-ով, իսկ ներմուծումները՝ 47.9%-ով։ Տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 4.1%-ով։
4. ՀՀ պետական պարտքը համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ (դոլարային արտահայտությամբ) աճել է 11.7%-ով (1.42 մլրդ դոլարով)»։