Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմնաբկության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ: Ի տարբերություն ուժային բլոկի այլ դեմքերի, ովքեր փորձված գործ քողարկողներ/թաղողներ են, վերջինս ակնհայտ ապօրինություններն ու այլանդակությունները շատ անտաղանդ ձևով «սվաղելու» փորձեր արեց, սակայն ակնհայտ մնաց «պրյոմի» տակ:
Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել «մանյովրի»` իրեն վերևից իջեցված/թույլատրված դաշտը և կոծկելու/ֆռցնելու թեման այնքան թափթփված էր անում, որ նույնիսկ քպ-ական սեկտորում էր ծիծաղ առաջացնում:
Ինչ խոսք նոր կամ զարմանալի բան չի եղել. զեկուցողները գալիս էին ամբիոնի մոտ ոչ թե հանրությանը հաշվետու լինելու, այլ արդարացնելու իրենց նշանակումը ու «իրավական» հիմնավորում ապահովելու իշխանության խոշտանգումների, բռնության և բռնապետական քաղաքականությանը»։