կարևոր
1354 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-05-08 19:42
Քաղաքական

Ազգային-քաղաքական դպրոցը հարթակ է՝ հիշեցնելու՝ մեր պայքարը չի ավարտվել․ Արցախը մեր տան մի մասն է․ Վարդան Գալստյան

Ներկայացնում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամ Վարդան Գալստյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած «Շուշի. վերադարձ լինելու է» միջոցառմանը։

«Այս օրը մեզ հիշեցում է, որ հաղթանակները ծնվում են ոչ միայն խիզախությամբ ու վճռականությամբ, այլև տեսլականով, կրթվածությամբ, կազմակերպվածությամբ և նվիրական ամենօրյա աշխատանքով։ 

Նիկոլ Աղբալյան Ուսանողական միության կողմից ձեռնարկված Վահան Հովհաննիսյան Ազգային-քաղաքական դպրոցի հիմնական նպատակներից է ձևավորել այնպիսի սերունդ, որը զինված կլինի ոչ միայն գիտելիքով, այլ նաև կրողը կլինի ազգային արժեքների և պետականամեդ մտածողության։ 

Մեր նպատակը պարզապես քաղաքական հանդիպումներ անցկացնելը չէ։ Մենք ձգտում ենք մեկտեղել ազգային գիտակցություն ունեցող երիտասարդներին, ամրացնել մեր տեսլականը միասնական և հզոր Հայրենիքի մասին։

Ազգային-քաղաքական դպրոցը նաև հարթակ է՝ հիշեցնելու, որ մեր պայքարը չի ավարտվել, որ Արցախը մեր տան մի մասն է՝ բռնազավթված, բայց երբեք՝ մոռացված։ 

Մենք պարտավոր ենք արթնացնել երիտասարդության մեջ պահանջատիրության ոգին, որը պետք է առաջնորդի վերադարձի ուղին՝ գաղափարով, գործունեությամբ և անշեղ հավատով։

Վահան Հովհաննիսյանը հենց այս արժեքների մարմնավորումն էր՝ հավատարիմ իր գաղափարին ազգային գործիչ, ով հավատում էր, որ քաղաքականությունը պետք է ծառայի հայրենիքին և ոչ թե անձերին։ Այդ հավատով էլ Ազգային քաղաքական դպրոցը շարունակում է նրա պատգամած գործը»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։