|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենսդիրները Բարձրագույն դատական խորհրդի անդամ են ընտրելու: ԱԺ ՔՊ Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:
Այսօր կներկայացվեն թեկնածուները, ու թերեւս միայն ՔՊ-ականները կընտրեն ԲԴԽ խորհրդի անդամին: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցությունում դեռեւս չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ որոշել են լսել, հետո կրկին հավաքվել եւ որոշում կայացնել:
Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց: Նախարարը չէր ցանկացել Հարությունյանի հետ աշխատել: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում: Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, ապա նրա մասին շատ քիչ են տեղեկությունները, միայն հայտնի է, որ նա ակտիվ մասնակցել է ընդդիմադիրների բողոքի ակցիաներին»։