|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, կմեկնի Պակիստան, որից հետո նաև Հնդկաստան: Ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով ՝ Արաղչիի նախատեսված այցը հարևան երկրների հետ կանոնավոր խորհրդակցությունների մաս է կազմում:
Խոսնակը հայտնել է, որ այցի ընթացքում արտգործնախարարը կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:
Բաղային հավելել է, որ Աբբաս Արաղչին պաշտոնական այցով Հնդկաստան կայցելի հաջորդ շաբաթվա վերջին: