|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից: Այս մասին գրել է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումը վկայում է այն մասին, որ Հայաստանում իրավական համակարգը շարունակում է գործել ընտրովի արդարադատության սկզբունքով։ Երբ բռնության ենթարկված անձինք դառնում են մեղադրյալներ, դա ոչ միայն անարդարություն է, այլև իրավական սանձարձակություն։
Իշխանությունների և իրավապահ մարմինների անգործությունը նման դեպքերում խաթարում է հասարակության վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Այսպիսի մոտեցումը խրախուսում է անպատժելիությունը և խորացնում է իրավական անարդարության զգացումը։
Անհրաժեշտ է, որ իշխանությունները և իրավապահ մարմինները գիտակցեն իրենց պատասխանատվությունը և ձեռնարկեն համապատասխան քայլեր օրենքի գերակայությունը պահպանելու համար, հակառակ պարագայում օրենքի արհամարհումը ժամանակի ընթացքում սկսում է հակադարձ ուղղության ծիլեր տալ։
Աջակցում եմ Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին՝ այս անարդար իրավիճակում։ Նրանց նկատմամբ կիրառվող ապօրինի հետապնդումները պետք է դադարեցվեն, և նրանք պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին՝ առանց անհիմն մեղադրանքների»։