|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ամենահեղինակավոր պատմաբաններից է, հեղինակել է 10-ը գիրք, և յուրաքանչյուրում թուրքական հանցանքը հիմնավորել հենց թուրքական ապացույցներով ու փաստաթղթերով։
Գերմանիայում քաղաքական ապաստան գտած թուրք պատմաբանն այսօր դասավանդում է ամերիկյան Քլարքի համալսարանի՝ Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում։ Մեկ շաբաթ է Հայաստանում է, ելույթներ է ունենում տարբեր տեղեր և իր գործունեության ամենահետաքրքիր դրվագները պատմում հայկական լսարանին։ Թաներ Աքչամն այսօր հյուրընկալվել էր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում, որտեղ ներկայացրեց իր «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն թարգմանությունը։ Ի դեպ գիրքը թարգմանել է թյուրքագետ , պատմական գիտություններիթեկնածու Մելինե Անումյանը։