|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 3-ին: Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլի անցկացումը սպասվում Է Հռոմում շաբաթ օրը»,-հայտնել է լրագրողը X սոցցանցում:
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Օմանում: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը` ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: