|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։
Վերջին նիստերի ընթացքում հարցաքննվում է այսպես կոչված տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։ Հարցերի մի մասին նա չի կարողանում պատասխանել, մյուս մասին տալիս է հակասական պատասխաններ։ Հաճախ բերետավորին օգնության են շտապում դատախազները, որոնք տեսնելով հարցերին չի կարողանում պատասխանել, առարկություններ են ներկայացնում։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։