|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ կազմակերպված Ուրուգվայի Խորհրդարանի նախագահի և Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Միջոցառմանը ներկա էին Խորհրդարանի ղեկավարությունը, Ուրուգվայի փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, երկրի քաղաքական ղեկավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և հայ համայնքների ներկայացուցիչներ։
Ի երախտագիտություն Ուրուգվայի պետության և ժողովրդի, ինչպես նաև Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 60 ամյակի և Ուրուգվայի խորհրդարանի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանի անունից Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին է փոխանցվել հայրենի վաստակաշատ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատն աշնանը» կտավը։ Բացի այդ, միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Իշխան Սաղաթելյանի ուղերձը Ուրուգվայի Խորհրդարանին՝ Հայաստան-Ուրուգվայ միջպետական հարաբերությունների վերաբերյալ, որում, ի թիվս այլնի, ընդգծվել է Ուրուգվայի բացառիկ դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։