|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլին սպասարկող սույն ԶԼՄ կոչվածը հերթական անասնակերն է պատրաստել հենց նիկոլականների համար... Սույն «աղբը» փորձում է կեղծիքների և մանիպուլյացիաների միջոցով «Ջահերով երթի» մասնակիցներին, ովքեր այրել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, մեղադրել ադրբեջանցիների կողմից Խոզնավարը գնդակոծելու մեջ...։
Հետաքրքիր է, իսկ մեկ ամիս է ադրբեջանցիների կողմից նույն Խոզնավարը կամ Խնածախը, ինչպես նաև Մովսես գյուղը գնդակոծելու հսմար ո՞վ է մեղավոր... Այդ ժամանակ հականիկոլականները ի՞նչ էին արել, որ Բաքվում վեր ընկած Նիկոլի տերը զայրացել ու գնդակոծում էր վերը նշված գյուղերը, իսկ ՀՀ ՊՆ-ն էլ կեղծում էր իրականությունը կամ լռում էր...։
Ադրբեջանցիների կրակոցների միակ մեղավորը թշվառ ու Ալիևի կոշիկները լիզող Նիկոլն է, ով, կատարելով Բաքվից հնչող բոլոր շանտաժներն, այնքան է լկտիացրել ադրբեջանցիներին, որ դրանք կրակելու ու ճնշումների միջոցով են նաև իրենց ուզածին հասնում...։
Փաստորեն, ադրբեջանական շահերը սպասարկող սույն ԶԼՄ֊ն փաստում է, որ մեր վարքագիծը որոշվում է Բաքվում. եթե ադրբեջանցիներին ինչ֊որ բան դուր չեկավ, ապա նրանք կրակում են մեզ վրա...։
Հետաքրքիր է, ե՞րբ են Բաքվում որոշելու, որ մենք պետք է մեր աղգանունները փոխենք, իսկ ով համաձայն չեղավ, ապա կգնդակահարվի... Համոզված եմ` Նիկոլն այդ հրահանգն էլ կկատարի...»։