|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ապրիլի 23-ին Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը։
Արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ, միջոցառման համակազմակերպիչ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի այլ անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։