|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը գրում է.
«Հակադաշնակցական վայնասունը նորություն չէ հայ իրականության մեջ. դրանով տառապել են բոլշևիկները, համայնավարական հոսանքի սփյուռքյան դրսևորումները, ՀՀՇ-ն, այսօր էլ քպ-ն:
Բոլոր դեպքերում էլ հիմքը նույնն է եղել և կա` ազգային ամեն երևույթի մերժումը:
Բայց վերջապես մի կարճ հարցի պատասխան պետք է տալ` ինչպե՞ս է որ հակառակ այս ամենի, կա Դաշնակցությունն ու դաշնակցականությունը:
Պատասխանը նույնքան պարզ է: Դաշնակցությունը բնական կուսակցություն է: Դրա դավանած արժեքները ներմուծված չեն և չեն սնվում օտարերկրյա, եթե կուզեք որոշ դեպքերի պես նաև թշնամական պետություններից և գաղափարախոսություններից: Այդ է պատճառը, որ 135 տարի շարունակ այդ գաղափարախոսությունը հոգեհարազատ է մնում հայ ժողովրդի այն հատվածին, որը պայքարել է, կռվել, ստեղծել պետություն ու պահել այն, ազատագրել ու շենացրել հողը` մտավորականից մինչև ֆեդայի, հողագործից մինչև ազատամարտիկ:
Ուստի, զուր են բոլոր փորձերը քանդելու մի բան, որը բնական է և ճշմարիտ»: