|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Հայստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում պատմեց ԱԺ նիստերի դահլիճում տեղի ոնեցած միջադեպի մասին, որը վերաճել է քաշքշոցի ու ծեծկռտուքի:
«Այդ, այսպես ասած, միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար: Հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց:
Իսկ առհասարակ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ՝ ինքը որտեղ է գտնվում և շարունակում է սադրանքները: Իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է Հերթական անգամ դա սադրեց Ալեն Սիմոնյանը: Իսկ Վահե Ղարամյանի դերակատարությունն ընդհանրապես չեմ հասկանում այս խորհրդարանում, բացի Նիկոլի սանիկ լինելուց, բայց դեռ կպարզենք, կհասկանանք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։