|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կաթված, մահաթմբիր, անդառնալի սրտանոթային անբավարարություն: Սրանք են Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառները, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Դրա մասին հայտնել է Վատիկանի առողջապահական վարչության տնօրեն Անդրեա Արկանջելին։
Բժշկական փաստաթղթում նշվում է, որ Պապը նախկինում ունեցել է սուր շնչառական անբավարարության դրվագ՝ երկկողմանի բազմաբնույթ մանրէային թոքաբորբի, բազմակի բրոնխեեկտազիայի, զարկերակային հիպերտոնիայի և 2-րդ տիպի շաքարախտի պատճառով, գրում է Vatican News-ը։